Չերքեղի ձորի տարածքում 1999 թ-ին սկսեց գործել ձկնաբուծական տնտեսությունը, որից երեք տարի հետո ձկնաբուծարանը սկեց վերածվել ռեստորանի և հանգստյան գոտու: Այժմ ռեստորանը կազմում է տնտեսությամ մեծ մասը, և իր բնույթով յուրահատուկ է: Այստեղ առաջարկվում է տեղում բուծվող ձկնեի տեսականին, որոնք են՝
Ծիածանափայլ իշխանը
Սիբիրյան Թառափը
Կարմրախայտը
Ոսկեգույն իշխանը
Սևանա լճի իշխանը
Այս ամենից բացի ռեստորանում առաջարկվում է նաև տեղում բնական
ճանապարհով պատրաստված ձկնամթերքները, որոնք են՝ իշխանի կարմիր և դեղին խավիարը, ձկան ֆիլեն` ապխտած և յուղի մեջ, ձկան լիարդից պատրաստված աղցանը և այլ hամեղ ուտեստներ։Ինչպես նաև ռեստորանում առաջարկվում են տեղում թոնիրում թխված հացի տեսականին, որը պատրաստված է հին գյուղական բաղադրությամբ և ունի յուրահատուկ համ: Ռեստորանից բացի կազմակերպվում են ձիով փոքրիկ շրջագայություններ տարածքով և տուրեր Ախուրյան գետի երկայնքով:





